Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.07.2017 | 00:03

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տե՛ր, ների՛ր իմ մեղքերը: Աստվա՛ծ, քավի՛ր ինձ՝ մեղավորիս, և ապրեցրո՛ւ ինձ: Ամենօրհնյալ սրբուհի Կո՛ւյս Աստվածածին, բարեխոսի՛ր Տիրոջը ինձ՝ մեղավորիս համար: Բոլո՛ր սրբեր, բարեխոսեցե՛ք Տիրոջը: Քրիստո՛ս, Որդի՛ Աստծո, ընդունի՛ր Քեզ ապավինածիս աղաչանքները:

Քո սուրբ և պատվական Խաչի հաղթող զորությամբ պահի՛ր մեզ խաղաղության մեջ: Առաքի՛ր, Տե՛ր, Քո խաղաղության հրեշտակին, պահպանի՛ր մեզ օր ու գիշեր և Քո մարդասիրությամբ հիշի՛ր մեզ, Տե՛ր, և ողորմի՛ր:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ